Սնունդը և առողջությունը
Կտավատի սերմի օգտակար հատկանիշները. tert.am
Մարդիկ կտավատի սերմն օգտագործել են 3 000 տարի, և այն այսօր էլ զարմանահրաշ բուժական հատկանիշներ ունի: Կտավատի սերմը լիգնանների լավագույն աղբյուրներից է, որոնցով էլ պայմանավորված է այս սերմի օգտակար հատկանիշները:
Լիգնանները մանրաթելի եզակի միացություններ են, որոնք հակաօքսիդանտների ազդեցություն են գործում, ապահովում են կենսական մանրաթելերի անհրաժեշտ քանակը և բնական էսթրոգեն հորմոնի դեր են կատարում: Կտավատի սերմը հագեցած է օմեգա-3 ճարպաթթուներով, B1 վիտամինով և պղնձի հիանալի աղբյուր են:
Այս մասին գրելով healthyandnaturalworld.com-ը ներկայացնում է կտավատի սերմի 6 օգտակար հատկանիշ:
1. Սրտի առողջության համար
Սրտանոթային հիվանդությունների ցուցիչներից է խոլեսթերինը, որի մակարդակն արյան մեջ հնարավոր է կարգավորել կտավատի սերմի օգնությամբ: Հետազոտության արդյունքը ցույց է տվել, որ իրենց սննդակարգում օրական 30 գրամ աղացած կտավատի սերմ օգտագործողների մոտ խոլեսթերինի մակարդակը բավականին ցածր է, քան նրանց մոտ, ովքեր խոլեսթերինը նվազեցնող դեղեր են օգտագործում:
2. Նյութափոխանակության համար
Նյութափոխանակության խանգարումը համար մեկ ախտանիշն է գիրության և 2-րդ տեսակի շաքարախտի դեպքում: Կտավատի սերմի կանոնավոր օգտագործումը բերում է նյութափոխանակության կարգավորման, ինչն էլ հանգեցնում է գիրության նվազման:
3. Կտավատը՝ բորբոքման վերացման համար
Բորբոքային գործընթացն օրգանիզմի ապաքինման բնական գործընթացի մաս է կազմում, սնունդը, թունավոր նյութերը ր ազատ ռադիկալները հանգեցնում են օրգանիզմում ավելորդ բորբոքային գործընթացի: Կտավատի պարունակության մեջ առկա օմեգա 3 ճարպաթթուներն օգնում են վերահսկել բորբոքային գործընթացն ու կարգավորել օրգանիզմում ճարպի պաշարները:
4. Կտավատը բարելավում է մարսողությունը
Դրա պարունակության մեջ առկա հարուստ մանրաթելերն օգնում են հեշտությամբ մարսել սնունդը` պահպանելով սննդարար նյութերը:
5. Կտավատն օգտակար է դաշտանադադարի ժամանակ
Կտավատի բաղադրիչներն էսթրոգեն հորմոնի ազդեցություն են թողնում օրգանիզմի վրա և հեշտացնում դաշտանադադարի ժամանակ ի հայտ եկող խնդիրների հաղթահարումը:
6. Ինսուլինի խանգարումների ժամանակ
Օրգանիզմը երբեմն սկսում է չընդունել ինսուլին և գլյուկոզա, ինչը նշանակում է, որ օրգանիզմի բջիջները չեն կարող անհրաժեշտ էներգիա արտադրել կենսունակության համար: Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ կտավատն օգնում է վերականգնել ինսուլինի և գլյուկոզայի արտադրողականությունն օրգանիզմում:
Ինչպե՞ս օգտագործել կտավատի սերմը
Հանդիպում է կտավատի սերմի սև և ոսկեգույն տեսակը: Երկու տեսակն էլ հավասարապես օգտակար են: Այն պետք է աղալ՝ դրանից առավելագույն օգուտ ստանալու համար, քանի որ ամբողջական ուտելով, դրանք կարող են առանց մարսվելու դուրս գալ օրգանիզմից: Օրական անհրաժեշտ չափաքանակն է 3 թեյի գդալ աղացած կտավատի սերմը:
17.07.2015 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ